Հատուկ միջազգային հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է 6 հոգուց բաղկացած խումբ, որը ունի իրավասություններ և հատուկ ծածկագրեր ինտերնետը վերաբեռնելու համար: Այս խմբի անդամներից յուրաքանչյուրը ունի «բանալու» հատված, որը կարող է վերաբեռնել ինտերնետը նրա կանգնեցումից հետո:
Continue reading »
Strategy Analytics վերլուծական և հետազոտական ընկերության մասնագետները հայտարարում են, որ համաշխարհային ինտերնետ փնտրման առաջատար Google-ը զիջել է իր դիրքերը՝ այս տարվա 2-րդ կիսամյակում գրանցելով 69,7% արդյունքը նախորդ կիսամյակի 71,1%-ի դիմաց:
Microsoft-ը հայտարարել է, որ IE8-ի մեջ ներդրված SmartScreen ֆիլտրը կանխել է վտանգավոր ծրագրային ապահովման տէղադրման 1 միլիարդ փորձ: Վերլուծելով URL-ը՝ ֆիլտրը զգուշացնում է օգտվողներին, երբ նրանք փորձում են այցելել կայքեր, որոնք տեղակայված են վտանգավոր պարունակություն տարածող սերվերներում: